Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am

Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am

Toneto.net-ի փոխանցմամբ՝ միջին ականջի օտիտը համայն աշխարհում շատ տարածված հիվանդություն է երեխաների շրջանում։ Բրիտանացի գիտնականները բժշկության դոկտոր Յան Ուիլյամսոնի գլխավորությամբ առաջարկել են էքսուդատիվ օտիտը բուժել քթի միջոցով փուչիկ փչելու օգնությամբ։

Միջին ականջի էքսուդատիվ օտիտի ժամանակ հաճախ նվազում է լսողության սրությունը։ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները փորձեր են անցկացրել 4-11 տարեկանում էքսուդատիվ օտիտով 320 երեխաների շրջանում։ Հիվանդների կեսն անցել է այդ հիվանդության ստանդարտ բուժում, իսկ երկրորդ կեսը՝ նոր մեթոդով։ Երեխաները ռետինե փուչիկը փչել են քթով։ Բուժումը շարունակվել է 1-3 ամիս։

Պարզվել է, որ փուչիկով մեթոդը երեխաներին օգնել է ավելի արագ կազդուրվել ու մեծացնել լսողության սրության վերականգնման շանսերը, նաև կարգավորել ճնշումը միջին ականջում։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ